Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Արա Ժորայի Յավրումյանի դիմումը (մուտք՝ 12.11.2024-ի ՔԴ 1134-24) ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արա Ժորայի Յավրումյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, օտարված Lexsus GX 470 մակնիշի, 35ZG463 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գերավճարը 19972 ( տասնինը հազար ինը հարյուր յոթանասուներկու ) դրամը հաշվանցել և մարել Վալերի Արամայիսի Գրիգորյանինսեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված Volkswagen Passat 2,0 T մակնիշի, 34fa975 պետհամարանիշի ավտոմեքենայի առկա հարկային պարտավորությունը: