Հիմք ընդունելով քաղաքացի Արշակ Գարեգինի Վելիցյանի (անձնագիր՝ AU0564527, տրված 29.12.2021թ.) դիմումը (մուտք՝ 10/02/2025, ՔԴ-140-25), հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գյուղական հանձնաժողովի 12/04/1991թ N2 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի (գրանցամատյաններ՝ 375, 376, 377) վկայագրերը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,199315 հա բնակելի կառուցապատման հողամասը և որ բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այն որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1972-1980թթ-ին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Արշակ Գարեգինի, Կարինե Գարեգինի և Լարիսա Լադիկի Վելիցյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Լեռնահովիտ 06-039-0039-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0,199315 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Արշակ Գարեգինի, Կարինե Գարեգինի և Լարիսա Լադիկի Վելիցյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Լեռնահովիտ 06-039-0039-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0,199315 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ, համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման կադաստրի կոմիտեում։