Հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Վագիֆի Սարկիսովի (ծնված՝ 25.09.1988թ․) դիմումը, սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 479438 վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմով հաստատված կարգի 29-րդ կետի 1) ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 108-Ն որոշումով՝
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, Ձյունաշող բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-064-0024-0001 անշարժ գույքին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Ձյունաշող, 6-րդ փողոց, 7 դպրոց հասցեն, համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 06142JWGFTDN։
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի հասցեավորման համար։