|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 օգոստոսի 2022 թվականի N 593-Ա |
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԹԵԼՄԱՆԻ ՌԱՖԱԵԼՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N93-Ն որոշման հավելված 1-ի 1-ին կետով, հիմք ընդունելով քաղաքացի Արմենուհի Թելմանի Ռաֆաելյանի դիմումը (մուտք՝ 09.08.2022-ի ՄԴ 450-22) `
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Արմենուհի Թելմանի Ռաֆաելյանին տալ ծածկարանի և քարե պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն: 2.Արմենուհի Թելմանի Ռաֆաելյանին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081207 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհիգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3.Արմենուհի Թելմանի Ռաֆաելյանը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին ներկայացնել 2-5 ձևի տեղեկանք: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|