Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 28.09.2023թ. N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով 2026 թվականի հոկտեմբերի 27-ին www.e-auctions.am էլեկտրոնային աճուրդների կայքի միջոցով անցկացված էլեկտրոնային աճուրդի արդյունքները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան 116/17 հասցեում գտնվող 0,00442 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0209-0073 ) բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը 324000 ( երեք հարյուր քսանչորս հազար) ՀՀ դրամով օտարել 2026 թվականի հոկտեմբերի 27-ին էլեկտրոնային անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Վահրամ Հենրիկի Մարտիրոսյանին:
2.Վահրամ Հենրիկի Մարտիրոսյանը պարտավոր է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել լոտի գինը՝ հաշվանցելով նախկինում վճարված նախավճարը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Վահրամ Հենրիկի Մարտիրոսյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման: