Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով «Ավտո Ինվեստինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենՅանիս Արմենի Սագիրովի դիմումը (մուտք՝ 16.10.2024-ի ՏԴ 46 -24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերադարձնել «Ավտո Ինվեստինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, օտարված Կիա Սօուլ 2,0 (Kia Soul 2,0) մակնիշի, 635CS61 պետհամարանիշի ավտոմեքենայի 2572 (երկու հազար հինգ հարյուր յոթանասուներկու) դրամ գերավճարըՙ Վազ 211440 (Vaz 211440) մակնիշի, 495CS61 պետհամարանիշի ավտոմեքենայի 6666 ( վեց հազար վեց հարյուր վաթսունվեց) դրամ գերավճարը, Մազդա ՑԻՔՍ-5 (Mazda CX-5) մակնիշի, 262CT61 պետհամարանիշի ավտոմեքենայի 15516 ( տասհինգ հազար հինգ հարյուր տասնվեց) դրամ գերավճարը, ընդամենը՝ 24754 (քսանչորս հազար յոթ հարյուր հիսունչորս) դրամ գերավճարը, առևտրային բանկում «Ավտո Ինվեստինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՎՏԲ Հայաստան բանկում բացված 16033008196108 հաշվի համարին` հիմնադիր փաստաթղթի տվյալներով փոխանցելու միջոցով: