Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-517-Ն օրենքի պահանջները
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատողների կառուցվածքը, քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 28-ի N10-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N27-Ա որշման մեջ կատարել փոփոխություն և N2 հավելվածի «Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված պաշտոններ» բաժնից հանել համար 1 տողը ՝ համապատասխան « Գլխավոր մասնագետ /ՔԿԱԳ/ » , «1 » , «166580 » տվյալներով, իսկ նույն բաժնի «Ընդամենը» տողում «42 » թիվը փոխարինել «41» թվով : |