Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 952-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 սեպտեմբերի 2024 թվականի N 952-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՏԵՐԻԼԻԶԱՑՄԱՆ/ԱՄԼԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆՄԱՆ N «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/64 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ » ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

04․07․2024-ին «ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը», ի դեմս համայնքի ղեկավար է․ Արշակյանի (այսուհետ՝ Պատվիրատու), մի կողմից և «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Հ․Վիրաբյանի  (այսուհետ՝ Կատարող), մյուս կողմից, կնքել են Տաշիր համայնքապետարանի կարիքների համար թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունների  մատուցման գնման (N ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/64) պայմանագիր, որի համաձայն՝ կատարողը ստանձնել է  Տաշիր համայնքի տարածքում թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունների մատուցման պարտավորությունը՝ համաձայն պայմանագրի անբաժանելի մաս կազմող N 1 հավելվածով սահմանված տեխնիկական  բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների։

Պայմանագրի կնքումից հետո «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն թույլ է տվել իր՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների էական խախտում․մասնավորապես՝  չի իրականացրել թափառող կենդանիների ստերիլիզացման/ամլացման ծառայությունները։

2․ Որոշման ընդունման համար հիմք հանդիսացող փաստերը․

Պահմանագրի 1․2-րդ կետի համաձայն՝ ծառայությունը մատուցվում է պայամանգրի N 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան․ որն է՝

Սույն տեխնիկական բնութագրով նախատեսվող 70 հատ թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունները (թափառող կենդանիների թվաքանակի նվազեցում) իրենցից ներկայացնում են թափառող կենդանիների բռնում, զննում, ստերիլիզացում/ ամլացում, համարակալում և բաց թողնում, որն իրականացման համար առաջադրվում են հետևյալ պայմաններն ու չափորոշիչները.

1.       Ամբողջական աշխատանքային ծրագրի մշակում, որը կապահովի գործողությունների արագ և արդյունավետ կատարումը:

2.      Թափառող կենդանիների բռնում, որը պետք է իրականացվի բռնման ժամանակակից համապատասխան միջոցներով /կկիրառվեն ցանցանման հարմարանք՝ բռնման գործընթացում դժվարություններ առաջացնող կենդանիների դեպքում/: Բռնված կենդանիներին այդ նպատակի համար հարմարեցված տրանսպորտային միջոցներով տեղափոխում ժամանակավոր կացարան/կլինիկա:

3.      Ժամանակավոր կացարանը/ կլինիկան պետք է լինի դրա համար նախատեսված հատուկ շինություն, որը բնակելի տարածքում տեղակայված լինելու դեպքում՝ ապահովված է առանձին մուտքով, ինչպես նաև ունի.

·                      ընդունարան՝ կենդանիների զննման համար,

·                      առանձնացված բժշկական կաբինետ,

·                      առանձնացված վիրահատական բաժանմունք,

·                      առանձնացված ախտորոշիչ լաբորատորիա,

·           վիրահատությունից հետո կենդանիների պահման, ինչպես նաև հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների համար տարածք, (կենդանիների պահման համար տարածքում վանդակների տեղաբաշխվածությունը այնպես է, որպեսզի բացառվի հիվանդությունների փոխանցումը),

·           դիակների պահման համար սառնարանային խցիկ, 

·           կերի պահման համար պահեստ,

·           սանհանգույց։

Ժամանակավոր կացարանը/ կլինիկան պետք է ապահովված լինի՝ բնական և արհեստական լուսավորությամբ, տաք և սառը ջրի ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, խմելու ջրի անխափան (պահուստային տարողությունների առկայություն) ջրամատակարարմամբ, բնական և արհեստական օդափոխության համակարգով։ Պատերը և հատակը հեշտ մաքրվող և լվացող են, դիմացկուն են ախտահանիչ միջոցների ներգործությանը, կահույքի, դռների և պատուհանների մակերեսները բավականաչափ ամուր են, հեշտ մաքրվող և դիմացկուն լվացող և ախտահանիչ միջոցների ներգործությանը։ Ընդունարանը ապահովված է կենդանիների զննման համար անհրաժեշտ գույքով՝ զննման սեղան, աթոռ և այլն, տարածքում առկա է դեղերի, պատվաստանյութերի և/կամ անասնաբուժության մեջ օգտագործվող միջոցների պահման համար սառնարան, պահարան։ Ընդունման տարածքներն ապահովված են մանրէասպան լամպերով կամ այլ միջոցներով, վիրահատարանը ապահովված է կենդանիների վիրահատման համար անհրաժեշտ գույքով՝ վիրահատական սեղան, գործիքների համար սեղան, աթոռ, լվացարան, մանրազերծիչ և այլն, լաբորատորիան ապահովված է արյան և/կամ մեզի և/կամ կղանքի փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ գույքով՝ սեղան, պահարան, աթոռ և այլն, ախտաբանական նյութերի պահման համար նախատեսված սառնարանով, ախտաբանական նյութերի փորձաքննության համար նախատեսված անհրաժեշտ սարքավորումներով, պահեստները, սառնարանային խցիկները սարքավորված են դարակաշարերով և (կամ) տակդիրներով, որոնցով բացառվում է պահպանվող ապրանքների՝ հատակի, պատերի, սարքավորումների հետ շփման հնարավորությունը։

Ստերջացման վիրահատական միջամտությունները պետք է կատարվեն որակավորված անասանբույժի կողմից:

4.      Կացարանում իրականացվում է կենդանիների գրանցում, հաշվառում, ինչի համար կատարողը պետք է վարի բռնված կենդանիների հաշվառման գրանցամատյան ու իրականացնի տարբերանշանակում (դիմացկուն նյութից պատրաստված ականջակալ) և կլինիկական հետազոտության իրականացում, ինչպես նաև՝ վարվում են հակաանասնահամաճարակային միջոցառումների և անասնաբուժական գործունեության համապատասխան գրանցամատյաններ և կատարվում են գրանցումներ:

5.      Կլինիկայում, անասնաբույժի եզրակացությունից և խիստ վտանգավոր հիվանդությունների ցանկում ընդգրկված լեյշմանիոզ հիվանդության ախտորոշիչ թեստի դրական արդյունքից, իսկ դրա անհնարինության դեպքում ՀՀ-ում կենդանիների հիվանդությունների հայտնաբերմամբ հավատարմագրված լաբորատորիայի կողմից տրված փորձաքննության արդյունքներից հետո, բուժման ոչ ենթակա, մարդու և կենդանիների համար վտանգավոր հիվանդություններով հիվանդ և ագրեսիա ցուցաբերող կենդանիների էֆթանազիա՝ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգների և միջազգային նորմերին համաձայն և կենսաբանական թափոնների ու կենդանիների դիերի ուղարկում ոչնչացման՝ դիակիզման միջոցով:

       Կենդանիների դիերի, ինչպես նաև կենսաբանական թափոնների ոչնչացումն իրականացվում է համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից՝ «Անասանբուժության մասին» ՀՀ օրենքի համաձայն։

6.      Կենդանիների մոտ այլ մակաբույծների առկայության դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացում համապատասխան դեղամիջոցների օգտագործմամբ:

7.      Կլինիկապես առողջ կենդանիների ստերիլիզացում/ամլացում, հետվիրահատական 1-2 օրյա բուժում:

8.      Պատվաստում կատաղության հիվանդության դեմ՝ օրենքի պահանջներին համապատասխան:

9.      Վերը նշված բոլոր անասնաբուժական միջոցառումները իրականացնելուց հետո ստերիլիզացված/ամլացված կենդանին համարակալվում է (ականջին ամրացված տարբերանշանով) և բաց է թողնվում այն վայր, որտեղից բռնվել է (եթե դրանք չեն հանդիսանում կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպությունների (հիմնարկների) տարածքներ):

10.    Նշված գործողությունների կատարման համար կենդանիներին տեղափոխումը, բռնման իրականացումը, կացարան/կլինիկայի և մեքենաների ախտահանումը իրականացվում է Կատարողի կողմից:

11.     Ծառայությունների մատուցումն իրականացնել փուլերով՝ փոխադարձ համաձայնությամբ, պահանջը ներկայացնելուց հետո երկու օրվա ընթացքում:

12.    Թափառող կենդանիների քանակը՝ առկա թափառող շների առնվազն 60%:

13.    Բնակչությունից և այլ անձանցից ահազանգերը ընդունելու և գրանցելու համար կատարողը պետք է ունենա օպերատոր, որը պետք է աշխատի ժամը 9:00-ից մինչև ժամը 19:00-ն և յուրաքանչյուր շաբաթը մեկ տեղեկատվություն ներկայացնի համայնքապետարան բռնված կենդանիների քանակի վերաբերյալ՝ պարտադիր նշելով շների քանակը և թէ ո՛ր հասցեից են բռնվել շները, դրանցից քանիսն են ետ վերադարձվել և քնեցվել:

14.    Կենդանիների վարակիչ հիվանդությունների առաջացման վտանգի, կենդանիների հիվանդացության և անկման դեպքում անհապաղ ծանուցվում է լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին և իրականացվում են հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգները, ինչպես նաև կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ամսական տեղեկատվություն և հաշվետվություն է տրամադրվում լիազոր մարմնին և պատվիրատուին։

 

Ծառայության իրականացման ընթացքում պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները ցանկացած օր կարող են հետևել ծառայության մատուցման ընթացքին* բռնում, ստերլիզացում/ ամլացում, համարակալում և բաց թողնում:

 

Պայմանագրի 2․1․3-րդ կետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագրը։

Կատարողի կողմից պայմանագիրը էականորեն խախտելն էական է համարվում, եթե՝

ա) մատուցված ծառայությունը չի համապատասխանում պայմանագրի N1 հավելվածով սահմանցված պահանջներին,

բ) խախտվել է ծառայության մատուցման ժամկետը։

Պայմանագրի անբաժանելի մաս կազմող N 1 հավելվածի համաձայն՝

ծառայությունների մատուցման ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի ժամկետը, պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է ծառայությունները մատուցել ավելի կարճ ժամկետում:

 Պայմանագրի 7.1 կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը։ 

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարնի կողմից,  հաշվի առնելով ամբողջ համայնքի տարածքում առկա թափառող կենդանիների վտանգավորությունը, բնակիչների ամենօրյա ահազանգերը, 05․08․2024-ին «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ին  ուղղված գրությամբ առաջարկվել է սեղմ ժամկետներում՝ մինչև 12․08․2024-ը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ծառայության մատուցման համար և ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։

19․08․2024-ին «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ին  կրկին գրություն է ուղղվել՝ համայնքի բանակիչների  համար ռիսկային հանդիսացող շների կծոցը, կատաղախտը և լոպտոսպիրոզը  կանխելու նպատակով պահանջելով  մինչև 31․08․2024-ը կատարել իր՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունները։ Կատարողը նախազգուշացվել է՝ հակառակ դեպքում Տաշիրի համայնքապետարանը ստիպված է լինելու  պայմանագիրը միակողմանի լուծել՝ օրենքով և պայամանգրով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը»։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը»։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված»:

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝

1․Միակողմանի լուծել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան և «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ի միջև  04․07․2024-ին կնքված  Տաշիրի համայնքապետարանի կարիքներիհամար թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունների  մատուցման գնման (N ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/64) պայմանագիրը։

2․ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում՝ «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner