Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 9-ի N 15-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Ազգային ժողովի 2026թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 26-րդ և 33-րդ կետերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների անցկացման համար քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար Լոռու մարզի Տաշիր համայնքում առանձնացնել անվճար վահանակներ՝ համաձայն հավելվածի։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սույն որոշման օրինակը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։