Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռոբերտ Սեդրակի, Լարիսա Պողոսի, Հայկ Ռոբերտի, Կորյուն Ռոբերտի Ավդալյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1439967, տրված 31․08․2004թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 14․10.2025թ.-ի Թիվ ՔԴ-916-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Ռոբերտ Սեդրակի, Լարիսա Պողոսի, Հայկ Ռոբերտի, Կորյուն Ռոբերտի Ավդալյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0123-0026 կադաստրային ծածկագրով 0,303 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: