Ղեկավարվելով « Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հնարապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետը և 26.11.2025-ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Երևանյան փողոց, թիվ 6/4 հասցեում հասցեում «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վրա Ջերմոց 1-85*66, Ջերմոց 2-39*45 կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ նախնական համաձայնություն .«Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վրա ջերմոց 1-85*66, ջերմոց 2-39*45 կառուցման աշխատանքների իրականացմանը: |