Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ և 13-րդ կետերով և հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի « Անշարժ գույքին հասցե տրմադրելու մասին » քաղվածքները և Տաշիր համայնքի քաղաքաշինական սխեման՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Գետափնյա փողոց (սկսվում է ՝ Գետափնյա փողոցի 1-ին նրբանցք) անվանակոչել «Գետափնյա փողոց, 1-ին նրբանցք, 1-ին փակուղի »: 2. ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Գետափնյա փողոց (սկսվում է Ա․ Խանջյանի փողոցի մոտից, հատում Մ․ Գորկու փողոցը, հասնում՝ Հ․ Օրբելու փողոցը) անվանակոչել «Գետափնյա փողոց, 1-ին նրբանցք»: 3. ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Արևային փողոց (սկսվում է Արևային փողոցի մոտից) անվանակոչել «Արևային փողոց, 1-ին նրբանցք»: 4. ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Արևային փողոց (սկսվում է Արևային փողոցի 1-ին նրբանցքի մոտից) անվանակոչել «Արևային փողոց, 1-ին նրբանցք, 1-ին փակուղի »: 5. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնք, գ.Միխայելովկա 6-րդ փողոցը (սկսվում է 6-րդ փողոցի մոտից) անվանակոչել «գ.Միխայելովկա 6-րդ փողոց, 1-ին փակուղի »: 6. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնք, գ.Պրիվոլնոյե 6-րդ փողոցը (սկսվում է 6-րդ փողոցի մոտից) անվանակոչել «գ. Պրիվոլնոյե 6-րդ փողոց, 1-ին նրբանցք»: 7. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնք, գ. Սարչապետ 9-րդ փողոցը (սկսվում է 9-րդ փողոցի մոտից) անվանակոչել «գ. Սարչապետ, 9-րդ փողոց, 3-րդ փակուղի »: |