Հիմք ընդունելով քաղաքացի Սերգեյ Ֆյոդորի Բուրցևի (ծնված 20.05.1983, անձնագիր՝ AR0283991) դիմումը, 08.04.2026թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Տաշիր համայնքի տնտեսությունների գրքից 10.12.2025թ. տրված քաղվածքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0.16 հա հողամասի մակերեսը փաստացի չափագրման արդյունքում կազմում Է 0.057107 հա : Հաշվի առնելով, որ բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և այն որ մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 06-008-0116-0017 կադաստրային ծածկագրով, 0.057107 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Սերգեյ Ֆյոդորի Բուրցևի (20.05.1983թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 06-008-0116-0017 կադաստրային ծածկագրով, 0.057107 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
3. Օրենքի ուժով ճանաչել Սերգեյ Ֆյոդորի Բուրցևի (20.05.1983թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 06-008-0116-0017 կադաստրային ծածկագրով, 0.057107 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա օրինական կառուցված 37,24 քմ. ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։