Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Ռաֆաելյան Արմենուհի Թելմանի»-ի 2026 թվականի հունվարի 13-ի N 19-26 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք,ք. Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 200 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Ռաֆելյան Արմեուհի Թելմանի» հայտը բավարարել և նրան տալ 2026 թվականի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: