Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Կարինե Վիլենի Սուղյանի դիմումը (մուտք՝ 18.09..2024-ի ՔԴ 939 -24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Կարինե Վիլենի Սուղյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, 2,446 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի 4201(չորս հազար երկու հարյուր մեկ) դրամ գերավճարը , հաշվանցել և մարել Կարինե Վիլենի Սուղյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված անշարժ գույքի առկա հարկային պարտավորությունները: