Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Համլետ Բեգլարի, Օլյա Արեստակի, Հայկուհի Համլետի, Արմինե Համլետի, Խիկար Համլետի Դավթյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1529818, տրված 31.08.2004թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 23․12.2025թ.-ի Թիվ ՔԴ-1124-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Համլետ Բեգլարի, Օլյա Արեստակի, Հայկուհի Համլետի, Արմինե Համլետի, Խիկար Համլետի Դավթյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0104-0054 կադաստրային ծածկագրով 0,25 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: