2025 թվականի մայիսի 29-ին, ժամը 12:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Նովոսելցովո բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ԴՐՈՒԶՅԱ» ՍՊԸ-Ի կողմից ՀՀ Լոռու մարզի Նովոսելցովո-1 տորֆերի թիվ 1 և 2 տորֆաճահիճներ հանքավայրում հանքարդյունահանման արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ): Հանրային քննարկման մասնակիցների ցանկը և հանրային լսումների լուսանկարների սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին Տաշիր համայքնի Նովոսելցովո բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Հարությունյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, համայնքի ղեկավարի օգնական Անժելա Մարտիրոսյանը, «ԴՐՈՒԶՅԱ» ՍՊԸ-Ի տնօրեն Ահարոն Խաչատրյանը, բնակավայրի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարի լիազորված տվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ, Տաշիր համայնքի Նովոսելցովո բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Հարությունյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել: Հ. Հարությունյանը համառոտ ներկայացրեց հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝ նշելով, որ հրավիրված հանրային քննարկումը վերաբերում «ԴՐՈՒԶՅԱ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Նովոսելցովո-1 տորֆերի թիվ 1 և 2 տորֆաճահիճներ հանքավայրում արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլին: Այնուհետև Հ. Հարությունյանը խոսքը փոխանցեց ընկերության տնօրեն Ա. Խաչատրյանին, ով ներայացրեց «ԴՐՈՒԶՅԱ» ՍՊԸ-ի գործունեությունը: Ա. Խաչատրյանը նշեց, որ ՀՀ Լոռու մարզի Նովոսելցովո-1 տորֆերի (թիվ 1 և 2 տորֆաճահիճներ) հանքավայրի պաշարները հաստատվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 57-Ա հրամանով և իրենց որակական հատկություններով պիտանի են գյուղատնտեսական նպատակներով որպես պարարտանյութ օգտագործելու համար: Ընկերությունը օգտակար հանածոյի ադյունահանման դեպքում կպահպանի բնապահպանական բոլոր բոլոր նորմերը, ինչպես նաև կստեղծի բնակվայրում նոր աշխատատեղեր, կկատարի ներդրում բնակավայրի սոցիալ – տնտեսական զարգացման ոլորտում: Հնչեցին մի քանի հարցեր կապված հանքավայրի տեղադիրքի և շահագործման վերաբերյալ, Ա. Խաչատրյանը տվեց սպառիչ պատասխաններ տվեց: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, հավանություն տվեցին ներկայացված ծրագրին և ողջունեցին նախատեսվող գործունեությանը: Քննարկումների պատասխանատու՝ Տաշիր համայնքի Նովոսելցովո բնակավայրի վարչական ղեկավար Հ. Հարությունյան Ձեռնարկող` «ԴՐՈՒԶՅԱ» ՍՊԸ տնօրեն Ա. Խաչատրյան |