Ղեկավարվելով Հայստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի և Նարեկ Նիկոլի Սուքիասյանի միջև կնքված հողամասերի վարձակալության պայմանագրերը և Նարեկ Նիկոլի Սուքիասյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Թույլատրել Նարեկ Նիկոլի սուքիասյանին ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայքնի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել ենթավարձակալության «Երեմյան ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
2. Ենթավարձակալության պայմանագրերը չեն կարող կնքվել վարձակալության պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի մասին կանոնները:
4.Նարեկ Նիկոլի Սուքիասյանին՝ կնքված ենթավարձակալության պայմանագրերի օրինակները 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան: