|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հոկտեմբերի 2026 թվականի N 710-Ա |
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 689-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2026 թվականի հոկտեմբերի 14-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 108-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝ 1․ Բնական գազի անխափան մատակարարման գազահամակարգերի սպասարկման և անվտանագ սպասարկման նպատակով «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի գազաֆիկացվում» 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցված և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ստացած Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի: 2. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման : 3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.23 Կբ)
Հավելված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|