Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2026 թվականի նոյեմբերի 20-ի հերթական նիստի օրակարգը` 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր հասցեները անվանակոչելու մասին, 2. «Երեմյան ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների գլխաքանակի ավելացման և ֆերմայի վերազինման աշխատանքներին համաձայնություն տալու մասին, 3. «Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարատովկայի բազալտի հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման աշխատանքներին համաձայնություն տալու մասին, 4. «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անանց միությանը անդամավճար փոխանցելու մասին , 5. Արմեն Կարապետի Ղազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրմանը համաձանյություն տալու մասին, 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |