Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Հովհաննես Սյոմկի, Անահիտ Սեդրակի, Ատլաս Հովհաննեսի և Գևորգ Հովհաննեսի Հովսեփյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1821781, տրված 16․06․2003թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 14․10.2024թ.-ի Թիվ ՔԴ-1012-24) ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացիներ Հովհաննես Սյոմկի, Անահիտ Սեդրակի, Ատլաս Հովհաննեսի և Գևորգ Հովհաննեսի Հովսեփյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-042-0163-0053 կադաստրային ծածկագրով 0,342 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: