Այսօր: Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 ապրիլի 2026 թ.

06-074-0085-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով  անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 11102024-06-0098 վկայականը (տրված 11 հոկտեմբերի 2024թ.), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին պարբեության 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 16-րդ մասով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և 4-րդ ենթակետի գ) պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2 փետրվարի 2002 թվականի N 88 որոշումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, գյուղ Մեծավան վարչական տարածքում գտնվող, 06-074-0085-0006 կադաստրային ծածկագրով 0.094 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. 06-074-0085-0006 կադաստրային ծածկագրով 0.094հա մակերեսով հողամասի վրա կառուցված բնակելի տան գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական սպասարկման օբյեկտի՝ համաձայն 02.12.2024թ. տրված N ՆԹ-1918-24 ճարտարապետահատակագծային առաջադրանքի:
3․Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
4.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner