Այսօր: Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 331-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2026 թվականի N 331-Ա

06-008-0111-0044 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Ավդալյան Արկադիկ Միշա (նույնականացման քարտ 3203850419) 27/04/2026-ի ՔԴ-338-26 դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 17022026-06-0069 վկայականը (տրված 17 փետրվարի 2026թ.) ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 16-րդ ենթակետով, 8-րդ հոդվածի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին 2 փետրվարի 2002 թվականի N 88-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Լոռու մարզի մարզպետի 11 հունիսի 2024թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին N 319-Ա որոշումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0111-0044 կադաստրային ծածկագրով 0,45հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության՝ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության:
2․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0111-0044 կադաստրային ծածկագրով 0,45 համակերեսով արդյունաբերական օբյեկտների հողերից գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման հողերի:
3. 06-008-0111-0044 կադաստրային ծածկագրով 0,45 համակերեսով հողամասում կառուցված, 670,47 քմ մակերեսով պահեստի գործառնական նշանակությունը փոխել հանդիսությունների սրահի՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, քանի որ շինարարական աշխատանքներ չի պահանջվում:
4․Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
5.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner