Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2024 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-082-0002-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Գրիգոր Ստեփանի Սուքիասյանի (անձնագիր՝ AT0422058 տրված 24/03/2020թ) կողմից լիազորված անձի՝ Կարեն Պուշկինի Սուքիասյանի  (անձնագիր՝ 32 10 971853, տրված 01/03/2011թ.) դիմումը (մուտք՝ 03/09/2024-ին, ՔԴ-897-24),  Տաշիրի համայնքապետարանի կողմից 08 հուլիսի 2024 թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի(գրանցամատյաններ՝ 2692 և 2694)  վկայագրերը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմով հաստատված կարգի 29-րդ կետի 1) ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշումով,  նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,259560 հա բնակելի կառուցապատման հողամասը և 1966-1989թթ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Օրենքի ուժով ճանաչել Գրիգոր Ստեփանի Սուքիասյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Նորաշեն 06-082-0002-0001 կադաստրային ծածկագրում գտնվող 0,259560 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Գրիգոր Ստեփանի Սուքիասյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Նորաշեն 06-082-0002-0001 կադաստրային ծածկագրում գտնվող 0,259560 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ։
4.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, գյուղ Նորաշեն  06-082-0002-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Նորաշեն, Կ. Դեմիրճյան փողոց, 200 բնակելի տուն (փոստային դասիչ՝2114)  հասցեն համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 06242UVPGA4S։
5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a7197e48-3de6-4796-8617-1c4ac383612a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner