Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Նորիկ Ենոքի, Գրիգոր Նորիկի, Գայանե Նորիկի, Ելենա Նորիկի, Ենոք Նորիկի Պալաքյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 18082025-06-0061, տրված 18.08.2025թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 10․09.2025թ.-ի Թիվ ՔԴ-824-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Նորիկ Ենոքի, Գրիգոր Նորիկի, Գայանե Նորիկի, Ելենա Նորիկի, Ենոք Նորիկի Պալաքյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0106-0004 կադաստրային ծածկագրով 0,27 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: