Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումով հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի մրցութային հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 22-ի N27 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Մեծավան 06-074-0203-0094 կադաստրային ծածկագրով, 42,53207 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, տարեկան 1064000 (մեկ միլիոն վաթսունչորս հազար ) դրամով, 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել 2024 թվականի ապրիլի 22-ին Տաշիրի համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի կողմից անցկացված կրկնամրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Ջոն Կորյունի Պողոսյանի :
2. «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ՝ ի դեմս տնօրեն Ջոն Կորյունի Պողոսյանի, կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
4.Վարձակալությամբ տրվող հողամասի փաստաթղթերի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը կատարել վարձակալողի հաշվին: