Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 33-րդ մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության N286 որոշումով հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաության օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն № ՇԱԹ -29/730 (տրված 27.03.2024-ին) և լեռնահատկացման №730 ակտը
Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝ 1․Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Սարատովկա 1/ ծածկագիր 06-099-0207-0025/, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Սարատովկա 2 / ծածկագիր 06-099-0207-0026/ գտնվող 3.8 հա մակերեսով հողամասերն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 20 տարի ժամկետով, տրամադրել «ՔԱՐԱԼԵՌ» սահմանափակ պաասխանատվությամբ ընկերությանը՝ տարեկան 76000 (յոթանսունվեց հազար) դրամ վարձավճարով: 2. «ՔԱՐԱԼԵՌ» սահմանափակ պաասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման: 3. Վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում: |