Հիմք ընդունելով Ավդալյան Արկադիկ Միշա (նույնականացման քարտ 3203850419) 27/04/2026-ի ՔԴ-338-26 դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 17022026-06-0069 վկայականը (տրված 17 փետրվարի 2026թ.) ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 16-րդ ենթակետով, 8-րդ հոդվածի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին 2 փետրվարի 2002 թվականի N 88-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Լոռու մարզի մարզպետի 11 հունիսի 2024թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին N 319-Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0111-0044 կադաստրային ծածկագրով 0,45հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության՝ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության:
2․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0111-0044 կադաստրային ծածկագրով 0,45 համակերեսով արդյունաբերական օբյեկտների հողերից գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման հողերի:
3. 06-008-0111-0044 կադաստրային ծածկագրով 0,45 համակերեսով հողամասում կառուցված, 670,47 քմ մակերեսով պահեստի գործառնական նշանակությունը փոխել հանդիսությունների սրահի՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, քանի որ շինարարական աշխատանքներ չի պահանջվում:
4․Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
5.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում