Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N920-Ն որոշումով և հիմք ընդունելով Լյուդմիլա Հաբեթի Սարկիսյանի դիմումը (մուտք՝ 14.07.2025-ի ՔԴ 629-25)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Լյուդմիլա Հաբեթի Սարկիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված օտարված 0,377 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի 489 ( չորս հարյուր ութսունինը) դրամ գերավճարը, 1,553 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի 1897 ( մեկ հազար ութ հարյուր իննսունյոթ ) դրամ գերավճարը, 0,632 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի 771 ( յոթ հարյուր յոթանասունմեկ ) դրամ գերավճարը, 1.709 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի 2922 ( երկու հազար ինը հարյուր քսաներկու ) դրամ գերավճարը, 0,511 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի 624 (վեց հարյուր քսանչորս) դրամ գերավճարը, ընդամենը՝ 3781 ( երեք հազար յոթ հարյուր ութսունմեկ) դրամ գերավճարը հաշվանցել և մարել Լյուդմիլա Հաբեթի Սարկիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված անարժ գույքերի առկա հարկային պարտավորությունները: