Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Զավեն Գևորգի Մխոյանի դիմումը (մուտք՝ 19.09..2024-ի ՔԴ 940 -24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Զավեն Գևորգի Մխոյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, 0,181 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի 57850 (հիսունյոթ հազար ութ հարյուր հիսուն) դրամ գերավճարը, 0,843 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի 5027 (հինգ հազար քսանյոթ) դրամ գերավճարը, ընդամենը՝ 63777 (վաթսուներեք հազար յոթ հարյուր յոթանասունյոթ) դրամ գերավճարը հաշվանցել և մարել Զավեն Գևորգի Մխոյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված անշարժ գույքերի առկա հարկային պարտավորությունները: