Ղեկավարվելով « Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հնարապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետը և 15.04.2026-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների գլխաքանակի ավելացման և ֆերմայի վերազինման աշխատանքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՜ 1. Տալ անհամաձայնություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների գլխաքանակի ավելացման և ֆերմայի վերազինման աշխատանքների իրականացմանը: |