Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արամայիս Ռազմիկի, Վարդանուշ Ռուդիկի, Արման Արամայիսի, Աննա Արամայիսի, Իմաստուհի Արամայիսի Մելքոնյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1663967, տրված 08.08.2003թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 08․09.2025թ.-ի Թիվ ՔԴ-814-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Արամայիս Ռազմիկի, Վարդանուշ Ռուդիկի, Արման Արամայիսի, Աննա Արամայիսի, Իմաստուհի Արամայիսի Մելքոնյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0205-0063 կադաստրային ծածկագրով 0,37 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: