|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
22 մայիսի 2023 թվականի N 10 |
«ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՏՈՎԿԱՅԻ ԲԱԶԱԼՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ (2-ՐԴ ՓՈՒԼ): |
2023թվականի մայիսի 22-ին ժամը 12:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/: Հանրային քննարկման մասնակիցների անհատական կազմը և միջոցառման տեսաձայնագրության սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի 1-ին տեղակալ Նորայր Բաղդասարյանը, Տաշիր համայքնի Սարատովկա բնակավյրի վարչական ղեկավար Գառնիկ Մարդոյանը, «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ ՍՊԸ-ի տնօրեն՝ Վահրամ Բեզոյանը, ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետԱ, Վարդանյանը և բնակավայրի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարի լիազորված անձ, Տաշիր համայքնի Սարատովկա բնակավյրի վարչական ղեկավար Գառնիկ Մարդոյանը, ով ընթերցեց օրակարգը և համառոտ ներկայացրեց հանրային քննարկամն ներկայացված հացի բովանդակությունը՝ նշելով, որ հրավիրված հանրային քննարկումը վերաբերում է «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը: Այնուհետև Գ. Մարդոյանը խոսքը փոխանցեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Աստղիկ Վարդանյանին, ով ներայացրեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գործընթացները: Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավարը ներկայացրեց բնակավայրի բնակիչներին հուզող մի շարք հարցեր: Հարցերին պատասխանեց «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի տնօրեն Վահրամ Բեզոյանը: Նա ներկայացրեց ընկերության գործունեությունը և նշեց, որ ընկերությունը օգտակար հանածոյի ադյունահանման դեպքում կպահպանի բնապահպանական բոլոր բոլոր նորմերը, ինչպես նաև կստեղծի բնակվայրում նոր աշխատատեղեր, կկատարի ներդրում բնակավայրի սոցիալ – տնտեսական զարգացման ոլորտում: Ելույթ ունեցան Տաշիր համայնքի բնակիչները, ովքեր հավանություն տվեցին ներկայացված ծրագրին և ողջունեցին նախատեսվող գործունեությանը: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները հավանություն տվեցին «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի շահագործման աշխատանքներին: |
|
|
|