Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումների վերաբերյալ արձանագրությունը և Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված Լևոն Բաղդասարյանի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով կազմած N 1/3 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումնրի վերաբերյալ օրենսգրքի 8-րդ, իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի 1-րդ մասի , 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերությունների, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածների պահանջներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Լևոն Բաղդասարյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատումենրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 2000․000 ( երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
2․ Նախազգուշացնել Լևոն Բաղդասարյանին,որ եթե,սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո,չվերացնի ինքնակամ իրականացրած շինարարության հետևանքները և հողատարածքի նախկին տեսքը չվերականգնի, ապա, համաձայն Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, կնշանակվի տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով։
3. Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից:
5. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում;
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման: