Այսօր: Կիրակի, 7 Հունիսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 380-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2026 թվականի N 380-Ա

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-008-0079-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Արաիկ Սեմյոնի Մարգարյանի (ծնված՝ 28.10.1959թ․) դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 06092024-06-0061 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2026CYLFUF, «ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ կետերով, 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, հաշվի առնելով, որ Տաշիր համայնքի Տաշիր քաղաքում գտնվող 06-008-0079-0012 կադաստրային ծածկագրով 0.05873 հեկտար մակերեսով հողամասի վրա 2014 թվականին ինքնակամ կառուցված բնակելի նշանանակության շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տաշիր համայնքի Տաշիր քաղաքում գտնվող, 06-008-0079-0012 կադաստրային ծածկագրով 0.05873 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 38.68 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 20.54 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 12.07 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպները ճանաչել օրինական։

2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը, փաստացի չափագրման արդյունքում հողամասի մակերեսը կազմում է 0.05873 հեկտար։

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Արաիկ Սեմյոնի Մարգարյանի սեփականության իրավունքը։

4․ Արաիկ Սեմյոնի Մարգարյանին՝

1) համայնքային բյուջե վճարել 73 300 (յոթանասուներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ օրինականացման վճար (հաշվեհամար՝ 900275081124),

2)ընդունել իգիտություն,որսույն որոշմանընդունմանօրվանիցօրինականացմանհամարսահմանվածվճարը 60-օրյաժամկետումչվճարմանդեպքումորոշումըհամարվումէուժըկորցրած:

5. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner