Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Կարինե Բարոյի Սուքիասյանի դիմումը (մուտք՝ 07.11.2024-ի ՔԴ 1111 -24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Կարինե Բարոյի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, 0,3 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի 16453 (տասնվեց հազար չորս հարյուր հիսուներեք) դրամ գերավճարը, հաշվանցել և մարել Կարինե Բարոյի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված անարժ գույքի առկա հարկային պարտավորությունները: