Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումով հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի մրցութային հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 22-ի N26 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, 06-008-0467-0104 կադաստրային ծածկագրով, 0.492 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, տարեկան 12300 ( տասներկու հազար երեք հարյուր ) դրամով, 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել 2024 թվականի ապրիլի 22-ին Տաշիրի համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի կողմից անցկացված կրկնամրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Ջոն Կորյունի Պողոսյանի:
2. «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ՝ ի դեմս տնօրեն Ջոն Կորյունի Պողոսյանի, կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
4.Վարձակալությամբ տրվող հողամասի փաստաթղթերի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը կատարել վարձակալողի հաշվին: