Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայատանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապեության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 6-Ա որոշման հիմքում կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշումով հաստատված կարգի 6-րդ կետը, Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 25 դեկտեմբերի 2024 թվականի N 125-Աորոշումը և հիմք ընդունելով այն, որ ընդլայնման համար լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով և, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շինության շահագործման, անվտանգության և սպասարկման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտման և ընդ որում, լրացուցիչ օտարվող հողամասի չափը չի գերազանցում «Ջեներալ Քեյբլ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ թիվ 18092024-06-0031 վկայական), 06-008-0111-0020 կադաստրային ծածկագրով 2.89793հա. մակերեսով ընդլայնվող հողամասի չափը՝ »