Հիմք ընդունելով քաղաքացի Դուխիկ Դանիելի Մելքոնյան (նույնականացման քարտ՝ 015956816, տրված 15.05.2024թ.) դիմումը (մուտք՝ 05/11/2024-ին, ՔԴ-1094-24), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի օգոստոսի 09-ի գործ թիվ ԼԴ3/0029/02/24 քաղաքացիական գործով վճիռը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցամատյան՝ 3276), «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմով հաստատված կարգի 29-րդ կետի 1) ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշումով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,153994 հա բնակելի կառուցապատման հողամասը և որ բնակելի նշանակության շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1965թ-ին չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Լաուրա Ենոքի Մինասյանի, Արթուր Վաչիկի Մինասյանի և Սաթինե Պարգևի Քերոբյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Լեռնահովիտ 06-039-0071-0009 կադաստրային ծածկագրում գտնվող 0,153994 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Լաուրա Ենոքի Մինասյանի, Արթուր Վաչիկի Մինասյանի և Սաթինե Պարգևի Քերոբյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Լեռնահովիտ 06-039-0071-0009 կադաստրային ծածկագրում գտնվող 0,153994 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ, բացի 60,6 քմ անասնաշենքից համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, գյուղ Լեռնահովիտ 06-039-0071-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Լեռնահովիտ, 9-րդ փողոց, 17 բնակելի տուն (փոստային դասիչ՝2107) հասցեն համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 06042LF7Z9XR։
5.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի հասցեավորման համար։
6․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման կադաստրի կոմիտեում։