Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

10 ապրիլի 2024 թվականի N 3

«ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԲԼԱԳՈԴԱՐՆՈՅԵ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՂԱՐԱԽԱՉԻ ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏԻ և ՀՐԱԲԽԱՅԻՆ ԱՎԱԶՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)

2024 թվականի ապրիլի 10-ին ժամը 12:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ-ի կողմից Բլագոդարնոյե բնակավայրի վարչական տարածքում ՀՀ Լոռու մարզի Ղարախաչի անդեզիտաբազալտի և հրաբխային ավազների հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ): Հանրային քննարկման մասնակիցների ցանկը և հանրային լսումների լուսանկարների սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին Տաշիր համայքնի Բլագոդարնոյե բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Ավետիսյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ն. Սոլոյանը, «ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ-ի տնօրեն Արկադի Թումոյանը, ընկերության բնապահպանական խորհրդատուն և բնակավայրի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարի լիազորված տվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ, Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Ավետիսյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել: Ա.Ավետիսյանը համառոտ ներկայացրեց հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝ նշելով, որ հրավիրված հանրային քննարկումը վերաբերում է «ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ-ի կողմից Բլագոդարնոյե բնակավայրի վարչական տարածքում ՀՀ Լոռու մարզի Ղարախաչի անդեզիտաբազալտի և հրաբխային ավազների հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հանրային քննարկման 1-ին փուլին: Այնուհետև Ա.Ավետիսյանը խոսքը փոխանցեց ընկերության տնօրեն Ա. Թումոյանին, ով ներայացրեց «ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ-ի գործունեությունը, ինչպես նաև նշեց, որ ընկերությունը կստեղծի բնակվայրում նոր աշխատատեղեր, կկատարի ներդրում բնակավայրի սոցիալ – տնտեսական զարգացման ոլորտում: Հնչեցին մի քանի հարցեր կապված հանքավայրի տեղադիրքի և շահագործման վերաբերյալ, որին ընկերության բնապահպանական խորհրդատու Զարուհի Զուռնաչյանը սպառիչ պատասխաններ տվեց: Հանրային քննարկամն ժամանակ, Բլագոդարնոյե բնակավայրի բնակիչների կողմից առաջարկվեց, որ հանքավայրի շահագորժման ժամանակ կիրառել փոշուց օդի մաքրման եղանակներ: Առաջարկությունն ընդունվեց ընկերության տնօրենի կողմից և հայտնեց, որ հայտի մշակման փուլում հաշվի կառնվի և կներառվի: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, հավանություն տվեցին ներկայացված ծրագրին և ողջունեցին նախատեսվող գործունեությանը:
Քննարկումների պատասխանատու՝ Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի վարչական ղեկավար Ա. Ավետիսյան
Ձեռնարկող` «ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ- տնօրեն Ա. Թումոյան



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner