Սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տիպային շենքի կառուցման սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծիվերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը, աշխատակազմի քարտուղար Նունե Սոկրատի Սոլոյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Նաթելլա Մուրադյանը, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ: Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավարի լիազորված անձ , համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Արթուր Պողոսյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկման քարտուղարին և հայտնեց, որ որոշման նախագիծը և որոշումը ընդունելու մասին հիմնավորումը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում: Նախագծի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamayn@gmail.com), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պողոսյանը հանրային լսման բացումից հետո խոսքը փոխանցեց Տաշիրի համայնքապետարնի աշխատակազմի զարգացման, ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ Աստղիկ Բարոյանին, ով ներկայացրեց ավագանու որոշման նախագիծը և սուբենցիոն ծրագրի հայտը: Հանրային քննարկումների մասնակիցները ողջունեցի համայնքի նման նախաձեռնությունը: Բնակիչների հանրային լսման վարողին և զեկուցողին ուղղեցին մի շարք հարցեր՝ շինարական աշխատանքների ժամկետների վերաբերյալ և Տաշիր համայնքի համար ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ: Հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացուցչին առարկություններ և առաջարկությունները չներկայացրեցին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ , ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ն. ՍՈԼՈՅԱՆ