Հիմք ընդունելով քաղաքացի Սինամ Ապետի Պալաքյանի (ծնված 15.04.1952թ.) դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցամատյան՝ 2664, ժ.գ. 143), Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն և 04.05.2023թ. N 687-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրինական հատկացված 0.10913 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և այն որ մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 06-008-0225-0021 կադաստրային ծածկագրով, 0.10913 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Սինամ Ապետի Պալաքյանի (15.04.1952թ.), Մհեր Ռուբիկի Պալաքյանի (27.11.1970թ.), Սիփան Ռուբիկի Պալաքյանի (14.06.1975թ.) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 06-008-0225-0021 կադաստրային ծածկագրով, 0.10913 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
3. Օրենքի ուժով ճանաչել Սինամ Ապետի Պալաքյանի (15.04.1952թ.), Մհեր Ռուբիկի Պալաքյանի (27.11.1970թ.), Սիփան Ռուբիկի Պալաքյանի (14.06.1975թ.) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 06-008-0225-0021 կադաստրային ծածկագրով, 0.10913 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա օրինական կառուցված 236.83 քմ. ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։