Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Վարտանյան Ռադիկի» 2022 թվականի հունվարի 13-ի N02 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, 45 -րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»N 93-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 151 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Վարտանյան Ռադիկի» հայտը բավարարել և նրան տալ 2022 թվականի համար հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: