Հիմք ընդունելով քաղաքացի Համլետ Սպիրիդոնի Խռոյանի (ծնված՝ 05.08.1953թ., անձնագիր AV0581967, տրված 05.01.2023թ.) դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1369987 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2026UDJUZW, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ կետերով, 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, հաշվի առնելով, որ Տաշիր համայնքի Գետավան բնակավայրում գտնվող 06-008-0085-0009 կադաստրային ծածկագրով 0.062160 հեկտար մակերեսով հողամասի վրա 2017 թվականին ինքնակամ կառուցված բնակելի նշանանակության շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրում գտնվող, 06-008-0085-0009 կադաստրային ծածկագրով 0.062160 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 34 քառակուսի մետր մակերեսով մառանը, 28,6 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը և 4,28 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը, հողամասի մակերեսը փաստացի չափագրման արդյունքում կազմում է 0.062160 հեկտար։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Համլետ Սպիրիդոնի Խռոյանի (ծնված՝ 05.08.1953թ.) սեփականության իրավունքը։
4․ Համլետ Սպիրիդոնի Խռոյանին՝
1) համայնքային բյուջե վճարել 68760 (վաթսունութ հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ օրինականացման վճար, (հաշվեհամար՝ 900275081124):
2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում