Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Ազնիվ Մկրտիչի Չոբանյանի դիմումը (մուտք՝ 07.05.2024-ի ՔԴ489-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Ազնիվ Մկրտիչի Չոբանյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված 0,3 հա վարելահողի հարկի 12627 (տասներկու հազար վեց հարյուր քսանյոթ) դրամ գերավճարը , հաշվանցել և մարել Ազնիվ Մկրտիչի Չոբանյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված անշարժ գույքերի գծով առկա հարկային պարտավորությունները: