Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռոբերտ Բախտիարի,Շուշանիկ Հովսեփի, Արաքսիա Ռոբերտի, Արմենուհի Ռոբերտի, Անուշ Ռոբերտի, Սամվել Ռոբերտի Սուքիասյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 406106 տրված 24.05.2002թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 15․03.2024թ.-ի Թիվ ՔԴ-309-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացիներ Ռոբերտ Բախտիարի,Շուշանիկ Հովսեփի, Արաքսիա Ռոբերտի, Արմենուհի Ռոբերտի, Անուշ Ռոբերտի, Սամվել Ռոբերտի Սուքիասյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0258-0026 կադաստրային ծածկագրով 0,4 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները