Այսօր: Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 114-Ա
 

Զեկ. ՆԱԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՆՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով , Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ահարոն Խաչատրյանի դիմումը (մուտք ՝ 29.10.2026-ի ՔԴ965-26) և ք. Տաշիր, Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 1 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչների համաձայնությունը

Տաշիր համայնքի ավագանին որոշում է`

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում նշանակալի ներդրում ունեցած անվանի բժիշկ, Հայաստանի Հանրապետությունում համակարգչային տոմոգրաֆիայի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Կարապետի Ղազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը ք. Տաշիր, Վ. Սարգսյան փողոց, բշ 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի արտաքին պատին տեղադրելուն՝ համաձայն հավելվածով ներկայացված էսքիզի և մակագրության տեքստի։
2. Սահմանել, որ հուշատախտակի պատրաստման, տեղադրման և հետագա պահպանման հետ կապված ծախսերն իրականացվելու են նախաձեռնող կողմի միջոցների հաշվին։
3. Հանձնարարել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը՝ ապահովել հուշատախտակի տեղադրման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը՝ հաստատված էսքիզին և ճարտարապետական պահանջներին համապատասխան։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայանք, ք. Տաշիր, Վ.Սարգսյան 30
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner