|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
19 հունիսի 2023 թվականի N 12 |
«ՇԻՆ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՂԱՐԱԽԱՉԻ ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏԻ և ՀՐԱԲԽԱՅԻՆ ԱՎԱԶՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (1-ԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ): |
2023թ. հունիսի 19-ին, ժամը` 11։30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ «ՇԻՆ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Ղարախաչի անդեզիտաբազալտի և հրաբխային ավազների հանքավայր շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ 1-ին հանրային քննարկումը: Հանրային քննարկման մասնակիցների անհատական կազմը և միջոցառման տեսաձայնագրության սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Նորայր Բաղդասարյանը, Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներ, «ՇԻՆ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Արկադի Ավդալյանը և համայնքի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, ով ընթերցեց օրակարգը և համառոտ ներկայացրեց հանրային քննարկամն ներկայացված հարցի բովանդակությունը՝ նշելով, որ հրավիրված հանրային քննարկումը վերաբերում է «ՇԻՆ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Ղարախաչի անդեզիտաբազալտի և հրաբխային ավազների հանքավայր շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը: Այնուհետև Է. Արշակյանը խոսքը փոխանցեց «ՇԻՆ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Արկադի Ավդալյանին, ով ներկայացրեց ընկերության գործունեությունը և նշեց, որ ընկերությունը օգտակար հանածոյի ադյունահանման դեպքում կպահպանի բնապահպանական բոլոր նորմերը, ինչպես նաև կստեղծի բնակվայրում նոր աշխատատեղեր, կկատարի ներդրում բնակավայրի սոցիալ- տնտեսական զարգացման ոլորտում Հնչեցին մի քանի հարցեր կապված հանքավայրի տեղադիրքի և շահագործման վերաբերյալ: Ելույթ ունեցան Տաշիր համայնքի բնակիչները, ովքեր հավանություն տվեցին ներկայացված ծրագրին: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն և նախնական համաձայնություն տալ |
|
|
|