ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
28 օգոստոսի 2026 թվականի N 07-26
«ԵՐԵՄՅԱՆ ՖԱՐՄ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԽԱՅԵԼՈՎԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԳՈՐԾՈՂ ԽՈՇՈՐ ԵՂՋՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՖԵՐՄԱՅՈՒՄ ԵՎ ԽՈԶԱԲՈՒԾԱՐԱՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ ԱՎԱԼԵՑՄԱՆ ԵՎ ՖԵՐՄԱՅԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)
2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջրավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների գլխաքանակի ավալեցման և ֆերմայի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ): Հանրային քննարկման մասնակիցների ցանկը և հանրային լսումների սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին Տաշիր համայքնի Միխայելովկա բնակավայրի վարչական ղեկավար Պետրոս Դումիկյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, համայնքի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարի լիազորված տվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ, Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական ղեկավար Պետրոս Դումիկյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել: Պ. Դումիկյանը համառոտ ներկայացրեց հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝ նշելով, որ հրավիրված հանրային քննարկումը վերաբերում է «Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում արդեն իսկ գործող խոշոր եղջրավոր կենդանիների ֆերմայում և խոզաբուծարանում կենդանիների գլխաքանակի ավալեցման և ֆերմայի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլին: Այնուհետև Պ. Դումիկյանը խոսքը փոխանցեց «Երեմյան ֆարմ» ՓԲԸ ներկյացուցիչ Արտակ Անտոնյանին, ով ներկայացրերց հանրային քննարկում ձեռնարկող « Երեմյան ֆարմ» ՓԲ ընկերության գործունեությունը և ինչպես նաև ավելացրեց , որ արդեն 2-րդ անգամ է հրավիրում հանրային լսումներ Միխայելովկա բնակավայրում: Առաջին հանրային լսման ժամանակ բնակիչների կողմից բարձրացված հարցերը և խնդիրները վերլուծելով՝ Ընկերությունը հրավիրել է 2-րդ հանրային լսումը, որի ընթացքում կնեերկայացվեն վեր հանված խնդիրների լուծումները: Ա. Անտոնյանը նշեց, որ Ընկերությունը վերջին ամիսներին ուսումնասիրել է միջազգային փորձը, ընկերության աշխատակիցները փորձի փոխանակման նպատակով եղել են եվրոպական երկրներում և Ընկերությունը ընտրել է հոտի հտ պայքարի լավագույն և առաջադեմ միջոցը: Ա. Անտոնյանը հավելեց, որ «Երեմյան ֆարմ» ՓԲԸ-ն պատրաստ է կատարել ֆինասական մեծ ներդրումներ՝ խնդրի լուծման նպատակով: Ա. Անտոնյանը այնուհետև խոսքը փոխանցեց Ա. Խաչատրյանին, ով ներկայացրերց կեսաբանական թափոններից կեսագազ ստանալու ծրագիրը: Կենսագազը հետագայում օգտագործվելու է Ընկերության կեսագործունեությունը ապահովելու համար: Գոմաղբի պինդ զանգվածից Ընկերությունը պատրաստելու է չոր, անհոտ պարարտանյութ, որը հետագայում օգտագործվելու է ինչպես Ընկերության հողամասերը պարատացնելու , այնպես էլ վաճառվելուէ Հայաստանի ներքին շուկայում: Համյնքի բանկիչները հնչեցրեցին հարցեր և քննադատություններ, բնակիչների համար համազիչ չէին« Երեմյան Ֆարմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների փաստարակները: Հանրային լսման մասնակիցների մեծամասնությունը դեմ էր նախատեսվող գործունեությանը: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, առաջարկեցին խնդրին տալ լուծում և միայն այդ դեպքում հրավիրել նոր հանրային քննարկում ընդլայնման աշխատանքերի վերաբերյալ Քննարկումների պատասխանատու՝ Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական ղեկավար Պետրոս Դումիկյան
Ձեռնարկող` «Երեմյան Ֆարմ » ՓԲԸ լիազորված անձ Արծրուն Խաչատրյան