Այսօր: Կիրակի, 2 Օգոստոսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 519-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2026 թվականի N 519-Ա

ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան
 ՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի   և ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կողմից կատարված ստուգումների արդյունքում պարզվել է , որ  Արմեն Մելիքսեթյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող 06-082-0104-0114 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի  հողամասն առանց նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի առկայության ծանրաբեռնվել է բջջային կապի աշտարակով։  Նշված վարչական իրավախախտման   համար օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։

Նշված փաստի պատճառով 2026 թվականի հուլիսի 17-ին «Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 6-րդ գլուխում սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։

«Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Արմեն Մելիքսեթյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող 06-082-0104-0114 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի  հողամասն առանց նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի առկայության ծանրաբեռնվել է բջջային կապի աշտարակով։

 2026 թվականի հուլիսի 17-ին  Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 29-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արմեն Մելիքսեթյանը (հիմք՝ 21․07․2026-ի փոստային անդորրագիր) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված  Արմեն Մելիքսեթյանի բացակայությամբ):

2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

ՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրությունը,
Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցների կողմից  կազմած տեղազննության ակտը և     Տաշիրի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքով հարուցված  N 2/1 վարչական վարույթի լսումների արձանագրությունը։  

 

  Համաձայն « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը,օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Հայաստանի հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ. հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ. 

 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում , կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերով ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր,ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ իրավախախտում թույլ տված անձանց՝ օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 

 

 

 Ելնելով վերոգրյալից , հիմք ընդունելովՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրությունը և  Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների հատկանիշներով նախատեսված Լևոն Բաղդասարյանի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով հարուցված N 2/1 վարչական վարույթի շրջանակում  2026 թվականի հուլիսի 29-ին կայացված լսումների նիստի արձանագրությունը  և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով, 115-րդ հոդվածի , Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի, 219.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերություններով, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով , 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝

1. Արմեն Մելիքսեթյանին ենթարկել վարչական պատասխանատվության Հյասատանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի  պահանջներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 100․000 ( հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին:
3. Նախազգուշացնել Արմեն Մելիքսեթյանին՝  դադարեցնել Հողամասի ոչ նպատակային նշանակության օգտագործումը․ հողամասը բերել նախնական տեսքի։
4. Սույն որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել  դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner